Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրելհարաբերական անդորր, բացառությամբ հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղությունների:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից եւ գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ: