ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հուլիսի 8-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ–ի գագաթնաժողովում գործընկերներին կոչ անել ռազմական ոլորտում ավելի սերտորեն համագործակցել ԵՄ–ի հետ, գրում է The New York Times–ը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրները։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նման գործընկերությունն արդեն վաղուց է դարձել ԱՄՆ նպատակը, բայց  ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի ելքը այն ավելի արդիական է դարձնել։ Մասնավորապես, ՆԱՏՕ–ն եւ Եվրամիությունը կարող էին համագործակցել կիբերհարձակումների, զորավարժությունների համակարգման եւ Միջերկրական ծովի կենտրոնական մասում պարեկություն անելու հարցերի շուրջ։