Պակիստանի Հայբեր–Փահթունհվա նահանգի Մարդանի շրջանում ռումբի պայթյունից վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։ Այս մասին հայտնում է ARY News–ը։

Ռումբը տեղադրված է եղել խանութի մոտ։ Սակրավորների գնահատմամբ՝ այն 600 գրամ պայթուցիկ է ունեցել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Իրավապահները պայթուցիկ սարքը տեղադրած գրոհայիններին ձերբակալելու գործողություններ են իրականացնում։