Նոր Ընտրական օրենսգրքով նախատեսված վերահսկողական մեխանիզմների գործադրման համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոյի քննարկումները միջազգային դոնորներիհետ շարունակվում են։ NEWS.am-ն արդեն անդրադարձել է, որ պահանջված գումարից խոստացել են 12 միլիոն եվրո, 4 միլիոնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Մինչեւ ամբողջական գումարը ձեռք չբերվի, ԸՕ-ով նախատեսված մեխանիզմների իրագործման գործընթացը չի սկսվի։ Մինչդեռ որպես մեկնարկ նախատեսված էր սեպտեմբերի 1-ը, որպեսզի մինչեւ 2017-ի մայիսին սպասվող խորհրդարանական ընտրություններ ողջ տեխնիկան պատրաստ լիներ։ Այս ժամկետներում թե որքանով հնարավոր կլինի իրագործել ծրագիրը, հատկապես, որ նախատեսված է նաեւ նախապես տասը մատի մատնահետքը հանձնելու աշխատատար գործոնը, NEWS.am-ի հետ զրույցում մանրամասնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Պարոն Մուկուչյան, վերահսկողական մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ ֆինանսական հարցերը դեռեւս չեն լուծվել, մինչդեռ նախատեսված էր սեպտեմբերի 1-ից սկսել իրագործման գործընթացը։ Եթե մինչեւ սեպտեմբեր գումարը չգտնվի, այդ ծավալի աշխատանքը կհաջողվի՞ կատարել մինչեւ խորհրդարանական ընտրություններ, հատկապես որ նախատեսված է նաեւ տասը մատի մատնահետքը նախապես վերցնելու աշխատանքը։
Ես որքան տեղյակ եմ՝ այդ ժամկետը, որը ընտրված է սեպտեմբերի 1-ը, նրա համար էր, որ մինչեւ ընտրություններ նախատեսված էր ավարտել այդ գործընթացը, որպեսզի այդ գործընթացն ամբողջ ծավալով հնարավոր լիներ կազմակերպել։ Ժամկետի ընտրությունը սրանով էր պայմանավորված։ Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, բանակցություններիցես տեղյակ չեմ, որովհետեւ մենք ինքներս չենք մասնակցում, ես չգիտեմ։ Կարող եմ ասել միայն, որ գործընթացի մեկնարկը պետք է տրվեր սեպտեմբերի 1-ին, որ հնարավոր լինել հասցնել։
Ինչպե՞ս է կազմակերպվելու տասը մատի մատնահետքը վերցնելու գործընթացը։ Կարծիքներ կան, որ ոչ բոլոր քաղաքացիներն են հետաքրքրված ընտրություններով եւ դժվար թե հաջողվի շատերից «կորզել» մատնահետքերը, ինչըի պատճառով ընտրազանգվածը կնվազի։ Կարծո՞ւմ եք, որ նման խնդիր կլինի։
Ամբողջ խնդիրն այն է, որ երբ որ սարքավորումները պատրաստ լինեին, հնարավարություն ընձեռվեր ձեռք բերել եւս լրացուցիչ սարքավորումներ՝ շարժական կայաններ, որը գործընթացի կազմակերպումն ավելի դյուրին կդարձներ։ Հարցը հետեւյալն է՝ այս գործընթացը կազմակերպելու համար լրացուցիչ մեծ քանակի ռեսուրսներ են հարկավոր՝ հաշվի առնելով ե՛ւ ժամկետը, ե՛ւ ծավալը, ե՛ւ քանակը։ Նախ պետք է ձեռք բերվեն այդ տեխնիկական միջոցները, որից հետո սկսվի գործընթացը։ Դա ծավալուն աշխատանք է, երբմատնահետքը ընդունելու, նույնականացման քարտերը տրամադրելու համակարգը պատրաստ լինի, դրանից հետո իրազեկումների միջոցով քաղաքացիներին տեղյակ կպահվի մատնահետքը վերցնելու մասին։
Այն քաղաքացիները, որոնք նախապես չհանձնեն տասը մատնահետքը, զրկվելո՞ւ են քվեարկելու իրավունքից։
Ամբողջ խնդիրը հետեւյալն է․Ընտրական օրենսգրքով կա երկուկանոնակարգում, որոնք տարբերվում են միմյանից։Այն իրավակարգավորումը, ըստ որի՝ բոլորը պետք է հանձնեն մատնահետք եւ նույնականացման քարտ ստանան, սաայնմոդելն է, որը համապատասխան ֆինանսավորումից հետո պիտի ուժի մեջ մտնի, սրա դեպքում անպայման պետք է մատնահետքեր հանձնեն, ստանան նույնականացման քարտ եւ մասնակցեն քվեարկությանը։ Եթե մատնահետք չեն հանձնում, նույնականացման քարտ չեն ստանում, հետեւաբար այս կարգի համաձայն՝ չեն կարող մասնակցել։ Երկրորդ մոդելը, որը պայմանականորեն անվանենք գործող, սա կգործի եթե առաջինը չլինի, էս դեպքում քաղաքացին գնում է ընտրատեղամաս, հանձնում անձը հաստատող փաստաթուղթը,համապատասխան սարքավորման մեջ տեղադրվում են իր անձնագրի տվյալները, հետո հանձնում մատնահետքն ու քվեարկում։
Այսինքն, եթե առաջին՝ տասը մատնահետքով կարգը գործի, ինչպե՞սեն քվեարկելու այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն նույնականցման քարտ, ինչը ստանալու համար տասը մատնահետք չի հանձնել, այլ երկու։
Ովքեր նախկինումմատնահետք հանձնել ստացել են, խնդիր չկա, մասնակցելու են քվեարկությանը, թեեւնախկինում երկու մատնահետք էին հանձնում այն ստանալու համար։ Ըստ այդ կանոնակարգումների՝ այդ քաղաքացիները նոր նույնականցման քարտի անհրաժեշտություն չունեն, հետեւաբարկարող են քվերակել։ Ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանք են տասը մատնահետքը հանձնելու, որպեսզի ստանան։
Մտավախություն չկա՞, որ այսպես ասած բյուրոկրատական քաշքշուկի պատճառով կարող է քվերակողների նվազում լինել, օրինակ, չեզոք ընտրազանգվածը, որը այս կամ այն քաղաքական ուժի համակիրը չէ, նախընտրի չմասնակցել քվեարկությանը, այս դեպքում ի՞նչ է լինելու։
Անկախ այն հանգամանքից անձնագիր է, թե նույնականացման քարտ, եթե քաղաքացին ցանկություն չունի,չի մասնակցելու։ Դա իրավունք է, մարդն ինքն է որոշում՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ։ Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Նույնիսկայսօրվա պարագայում, որ անհրաժեշտ չէ նոր նույնականացման քարտ ու կարող են անձնագրով քվեարկել, եթե հետաքրքրված չեն,չենմասնակցում քվեարկությանը։
Պարոն Մուկուչյան, իշխանության եւ ընդդիմության միջեւ ԸՕ-ի շուրջ կոնսենսուսից հետո, երբ ընդունվել են ընդդիմության 5 պահանջներից 4-ը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե այդ փոփոխություններով ընտրական գործընթացների հանդեպ հանրության վստահությունը կբարձրանա 75 տոկոսով, ըստ Ձեր հաշվարկի՝ քանի՞ տոկոս կբարձրանա։
Կարծում եմ, այն մեխանիզմները, որ մինչ այդ էլ ներդրված էին Ընտրական օրենսգրքում, արդեն բավականաչափ լուրջ վերահսկողական հնարավորություններ էին ընձեռում ընտրական գործընթացի մասնակիցներին։ Այդ մեխանիզմները արդեն իսկ հնարավարություն տալիս էին վերահսկողություն իրականցնել ամբողջ գործընթացի նկատմամբ։ Նոր նախագծով նոր գործիքներկան,որ եւս ուղղված են վստահության բարձրացմանը։ Տոկոսային առումով ասել, թե այդ մեխանիզմներըներդնելուց հետո որքան կբարձրանա հանրության վստահությունը, համամիտ չեմ։




























