Լոնդոնի մետրոյի մոտ հազար ուղեւորներ նախօրեին տարհանվել են կանգ առած գնացքից, հայտնում է Transport for London ընկերությունից։
Այն բանից հետո, երբ գնացքը կանգ էր առել Լոնդոնի կենտրոնում՝ Shepherd's Bush կայարանում, ուղեւորներն ավելի քան 5 րոպե քայլել էին թունելով՝ գնացքի գծերի երկայնքով։ Գնացքը կանգ էր առել ռելսերի պաստառների կոտրվելու պատճառով, հայտնում է BBC–ն։
Տարհանումից ոչ ոք չի տուժել։ Միջադեպի պատճառով դադարեցվել է Marble Arch եւ White City կայարանների միջեւ երթեւեկությունը։




























