Ոչ առեւտրային կազմակերպությունների վերջին խումբը, որոնք նախագահական դրամաշնորհներ են բաժանում, հրապարակել է առաջին մրցույթի հաղթողների ցուցակները, մինչեւ տարեվերջ այդ մրցույթները չորսն են լինելու: 2016-ին ՀԿ-ների աջակցության համար ՌԴ նախագահի կողմից հատկացված 4.6 մլրդ ռուբլուց 1.5 միլիարդը ստանալու համար ներկայացվել էր ավելի քան 3400 հայտ ու ընտրվել 502 նախագիծ, գրում է «ՌԲԿ»-ն:
Առաջին մրցույթի հաղթողների ցուցակներում կան կրոնական կազմակերպություններ, ընդ որում թե ուղղափառ, թե այլ դավանանքների:
«Գիշերային գայլերի» հայրենասեր բայքերները նույնպես նախագահից դրամաշնորհ են ստացել: Ճիշտ է, միայն դրանց երիտասարդական ստորաբաժանումը, որը 7 մլն ռուբլի է խնդրել «Հինգերորդ կայսրություն» նոր բայք շոուի համար:
Բացի դրանից առաջին մրցույթում շահել են՝ սենատոր Դմիտրի Սաբլինի ղեկավարած «Մարտական եղբայրություն» վետերանական համառուսաստանյան կազմակերպության մասնաճյուղերի միանգամից մի քանի հայտեր:
Դրամաշնորհներ են ստացել նաեւ երկրի հնագույն իրավապաշտպան կազմակերպությունները: Մոսկվայի Հելսինկյան խումբը ավելի քան 4.2 մլն ռուբլի է ստացել հասարակական հսկողության համակարգը զարգացնելու համար:




























