Ինդոնեզիայի Բրեբես շրջանում ճանապարհային խցանման մեջ 18 մարդ է մահացել, հայտնել է Asian Correspondent –ը:

Պորտալի տվյալներով հուլիսի 5-ին Յավա կղզու հյուսիս-արեւմուտքում հսկայական խցանում էր գոյացել: Հազարավոր վարորդներ այնտեղ տարբեր գնահատականներով 20-35 ժամ են անցկացրել:

Խցանման մեջ են հայտնվել ճանապարհային երթեւեկության այն մասնակիցները, որոնք Ջակարտայից Տեգալ էին ճամփորդում վճարովի ճանապարհով: Մեքենաները կուտակվել էին վճարման կետերի առջեւ հերթերում, երբ Յավայի բնակիչները զանգվածային հոսքով ուղեւորվում էին՝ Ռամադան ամսվա ավարտի կապակցությամբ տոնակատարությունների:

Բժիշկների տվյալներով տուժածներից 12-ը մահացել են հոգնածությունց, հինգը՝ կատարված վթարներից, մեկի մահվան պատճառն էլ չի հաջողվել պարզել: