Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Մաքսիմ Նեֆեդովի մեքենան գողացել են, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը վկայակոչելով Նեֆեդովի հաղորդագրությունը սոցցանցերում:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Կիևում: Նեֆեդովի խոսքով, գողության պահին 2008 թ. թողարկված ավտոմեքենան կանգնած է եղել նրա տան առջև:
Փոխնախարարը խնդրել է քաղաքացիներին կապվել իր հետ, եթե նման մեքենա նկատեն:




























