Իսպանիայի ոստիկանությունը եւ քաղաքացիական պահակախումբը համատեղ գործողության ընթացքում ազատել են երիտասարդին, որին սեփական հայրը երկու տարի շարունակ փակ սենյակում էր պահել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Քաղաքացիական պահակախմբի փոխանցմամ՝ 19 ամյա երիտասարդը, որն ապրում է Ռիվաս-Վասյամադրիդեում (Մադրիդի նահանգ), ինքն է կապ հաստատել ոստիկանության հետ էլեկտրոնային փոստի միջոցով: Նա իր հաղորդագրության մեջ նշել է քրոջ հասցեն, որն էլ հաստատել է նրա հաղորդած փաստերը: Երկու տարվա ընթացքում հայրը որդուն պահել է ցանցապատ պատուհաններով փակ սենյակում՝ սահմանափակելով նրա սնունդն ու ջուրը, ծեծելով նրան: Տղան հյուծված եւ ապակողմնորոշված վիճակում է եղել:
Ոստիկանությունը ենթադրում է որ հայրը տառապում է հոգեկան խանգարումներով: Հարեւանները հաստատել են այդ փաստը: Տղամարդը պնդում էր, որ հարեւանները փորձում են իրեն թունավորել ու ճառագայթել, ու նաեւ, որ իրեն «հետապնդում է ռուսական մաֆիան»: Ձերբակալման ընթացքում տղամարդը դիմադրել է ոստիկաններին:




























