Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ աչալրջորեն հետեւել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին»,-ասված է հաղորդագրությունում:





























