Ուզում ենք հայ մարզիկներից մեդալներ ակնկալել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայից. Օլիմպիական կոմիտեն ի՞նչ է ասում՝ մենք ունենալո՞ւ ենք մեդալներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը: Նա հետաքրքրվեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից, թե ինչ արդյունքներ կարող ենք սպասել այս տարի:
Վերջինս ի պատասխան աաց, որ տարեցտարի աճում է ինչպես մեդալների, այնպես էլ մասնակիցների թիվը. «Մեդալներ լինելու են, սակայն ձգտելու ենք, որ պարտադիր ոսկե մեդալներ էլ լինեն»:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին կմասնակցեն 31 հայ մարզիկներ:




























