Իսպանական Պամպլոնում ցլերի հետապնդման ընթացքում չորս մարդ է տուժել, հայտնում է Associated Press-ը:

Բժիշկների տվյալներով, ցլերի ավանդական հետապնդման հազար մասնակիցներից ոչ մեկը չի ճզմվել: Երեք մարդ հիվանդանոց է ընդունվել գանգուղեղային վնասվածքներով, չորրորդը ձեռքի վնասվածք է ստացել: 

Հուլիսի 7-ի վազքը 2 րոպե 28 վայրկյան է տեւել: