Իտալական Trussardi նորաձեւության տունը առաջին անգամ ընտանի կենդանիների հագուստի եւ աքսեսուարների շարք կստեղծի: Այս մասին հայտնում է RNS-ը: Շարքը ստանալու է Trussardi for Your Dog անվանումը, որի մեջ կմտնեն փոխադրող պայուսակներ, վզին կապվող շղթաներ, շների բներ, ինչպես նաեւ շան համար հագուստ:
Ապրանքը ցուցադրվելու է ոչ միայն կենդանիների համար նախատեսված խանութներում, այլեւ ֆիրմային խանութներում: Դեռեւս ապրանքների գները հայտնի չեն:
Trussardi կազմակերպությունը հիմնադրվել է 1911 թվականին, սկզբում կազմակերպությունը մասնագիտացված էր ձեռնոցների ուղղությամբ, սակայն հետագայում ընդլայնեց իր ուղղությունը կաշվե իրերի արտադրության մեջ, իսկ այնուհետեւ սկսեց թողարկել հագուստ եւ օծանելիք։



























