Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո, Հայաստանը նորից հայտնվել է մի իրավիճակում, երբ աշխարհից հասցեական մեսիջներ չեն հնչում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության վերաբերյալ: Այս մասին այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը. «Ես ՀԱՊԿ ԱԳ նախարարաների հադիպման ժամանակ այդպես էլ չլսեցի, թե ինչպես է Ռուսաստանը հասցեական Ադրբեջանին ասում` գիտես ինչ, Ադրբեջան, պետք է ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում գործես»,-ասաց նա:
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ նշեց, որ Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում նախագահների հանդիպումից հետո պատահական չէր ՀԱՊԿ ԱԳ նախարարների արած հայտարարությունը Երեւանում. «Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ ամենակարեւոր խնդիրը սահմանին վերահսկման մեխանիզմների տեղադրումն է: Կարեւոր հանդիպումներից հետո Ադրբեջանն ամեն անգամ իրեն չհասկացողի տեղ է դնում եւ փորձում սահմանին լարվածությունն ավելի լարել: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել, որպեսզի մեր բանակը կարողանա դիմագրավել ցանկացած իրավիճակում»,-ասաց նա:




























