Նոր ուսումնական տարվա նախօրեին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այցելել է Ստեփանակերտի № 2 միջնակարգ դպրոցը, որտեղ ծանոթացել է սպորտային համալիրի, ակումբի եւ դպրոցին հարակից այլ կառույցների շինարարական աշխատանքներին, որոնք իրագործվում են բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ։
Ինչպես հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունում, Բակո Սահակյանը մասնակցել է այդ առնչությամբ կազմակերպած հանդիսավոր միջոցառմանը։ Երկրի նախագահը իր գոհունակությունն է հայտնել շինարարական աշխատանքների ժամկետների եւ որակի վերաբերյալ՝ նշելով, որ դա դրական ազդեցություն կունենա ուսումնական գործընթացի վրա։



























