Մոսկվայում ձերբակալել են փողոցում աղջկա բռնաբարության մեջ կասկածվող տղամարդուն, որը բռնությունից հետո աղջկան տուն էր ուղեկցել եւ գրկել նրան։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ Քաղաքային քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Հաջողվել է պարզել կասկածյալի ինքնություն եւ ձերբակալել նրան»,– ասել է Իվանովան։

Մոսկվայում «ջենթլմեն» բռնաբարող է հայտնվել

«Ջենթլմեն» բռնաբարողը հայտնվել է տեսախցիկների տեսադաշտում

Կասկածյալին մեղադրանք է ներկայացվել հանցագործություն կատարելու համար։ Առաջիկայում քննիչները կալանքի միջնորդություն կներկայացնեն դատարան։

Հիշեցնենք, որ անհայտ տղամարդը Շոսեյնայա փողոցի բնակելի տներից մեկի  մոտ բռնաբարել էր աղջկան, որից հետո նրան տուն էր ուղեկցել, գրկել եւ հեռացել։