Եվրահանձնաժողովը եկող շաբաթ կառաջարկի փոփոխություններ կատարել Եվրամիության՝ երրորդ երկրների քաղաքացիներին ապաստան տրամադրելու քաղաքականության մեջ։ Այս մասին ասել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամապուլոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Եկող շաբաթ ես կներկայացնեմ ապաստան տրամադրելու քաղաքականության բարելավման փաթեթը»,– ասել է նա Բրատիսլավայում ԵՄ ներքին գործերի եւ արդարադատության նախարարների հանդիպմանը։
Եվրահանձնակատարի խոսքով՝ նրանք, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն, կստանան դա, իսկ մյուսները պետք է վերադառնան հայրենիք։




























