Անհրաժեշտ է ընդհանուր ուժերով կատարելագործել պետգնումների թափանցիկության մոդուլը։ Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա հիշեցրել է, որ մայիսին հանձնարարել է բարձրացնել պետգնումների մասին ինֆորմացիայի թափանցիկությունը, որպեսզի հետաքրքրվող մարդը կարողանա ծանոթանալ պետական մրցույթի արդյունքներին համապատասխան կայքում՝ www.gnumner.am–ում։ Կենտրոնական իշխանության մարմինների համար ծրագրային մոդուլը հասանելի է հուլիսի 1-ից, իսկ քաղաքապետարանները կմիանան սեպտեմբերի 1-ից։ Պետական մարմիններին վարչապետը հանձնարարեց, իսկ հետաքրքրված կողմերին՝ խորհուրդ տվեց ավելի ակտիվ օգտագործել նոր համակարգը, որպեսզի ի հայտ բերի դրանում հնարավոր թերությունները։