Ավստրալիայի բնակիչ Համդի Ալկուդսին, որին մեղաղդրում են «Իսլամական պետության» զինյալների հավաքագրելու մեջ, դատարանում խոստովանել է, որ հրաժարվել է Սիրիայում գտնվող ահաբեկիչների ճամբար մեկնել, քանի որ այնտեղ զուգարանի թուղթ չի եղել:
Ըստ Meduza-ի, դատավարության նյութերից հետեւում է, որ ավստրալացին WhatsApp-ում հետաքրքրվել է իր իսկ հավաքագրած նորակոչիկների առօրյայով: Վերջինները պատմել են, որ ստիպված են քնել հատակին կամ նույնիսկ փողոցում, իսկ սովորական զուգարանների փոխարեն զինյալներն օգտագործում են հողում փորված փոսերը:
Բացի այդ, ճամբարում զուգարանի թուղթ չկա, եւ նորակոչիկները ստիպված են ջուր օգտագործել, որը ոչ միշտ է մաքուր: Ալկուդսին մտածել է, որ նման պայմաններն իր համար չեն, եւ որոշել է չհեռանալ Ավստրալիայից:
Համդի Ալկուդսին ձերբակալվել է 2013 թվականի դեկտեմբերին, իսլամի հետեւորդ երիտասարդ ավստրալացիների հավաքագրելու մեղադրանքով:





























