Թուրքիայում տղամարդուն 2400 դոլարով տուգանել են ոստիկանին պարտականությունների կատարման ընթացքում «վիրավորելու» համար: Տղամարդու  «մեղքը» այն է եղել, որ պաշտպանել է Դաունի համախտանիշով տառապող  9-ամյա որդուն, երբ ոստիկանը բղավել է երեխայի վրա: 

Միջադեպը տեղի է ունեցել բասկետբոլային խաղի ընթացքում, ուր Մուստաֆա Յիլդիզը եկել է ընտանիքի հետ: Տղան պատահաբար կեղտոտել է ոստիկանի տաբատը, վերջինս բղավել է երեխայի վրա  եւ պահանջել է դուրս տանել նրան: Ի պատասխան Մուստաֆան իրավապահին անդաստիարակ է կոչել: Արդյունքում գործը դատարան է հասել, որը որոշել է, որ Յիլդիզը վիրավորել է ոստիկանության աշխատակցին եւ նրան տուգանել է գրեթե    2400 դոլարով` ստիպելով  ծածկել նաեւ ոստիկանի իրավաբանական ծախսերը: