Ավստրալացի ձկնորս Ջեյք Բիզլին շնաձկան «սալտո» է նկարահանել: Ձկնորսը պնդում է, որ մակո-շնաձուկը ջանացել է հարձակվել իր նավակի վրա, ինչից հետո անսպասելիորեն դուրս է թռել ջրից:

Նշենք, որ այս շնաձկները ոչ միայն ամենաարագն են համարվում, այլեւ ամենաագրեսիվը: Տվյալների համաձայն, 1980-2010 թվականներին նրանց կողմից մարդու վրա հարձակման 42 եւ նավակների վրա հարձակման 20 դեպք է արձանագրվել: