Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մանրամասն հետազոտություն է հրապարակել այն մասին, թե ինչպես են Բելառուսի իշխանությունները գաղնտալսման արդյունավետ համակարգ ստեղծել, որը ենթակա չէ որեւէ հասարակական վերահսկման։
«Մարդկանց հետեւելը Բելառուսում նորություն չէ։ Միակ փոփոխությունն այն է, որ տեխնոլոգիաների շնորհիվ այն բոլորովին նոր մակարդակի վրա է դուրս գալիս։ Իշխանություններն հիմա մարդկանց հետեւելու հսկայական հնարավորություններ ունեն, որը թույլ է տալիս առանց սահմանափակումների ներխուժել մարդկանց անձնական կյանք։ Պետական անվտանգության կոմիտեն հեռախոսազանգերին հետեւելով կարող է տեսնել, թե որտեղ եւ ում հետ է տվյալ մարդը։ Բջջային հեռախոսը վերածվել է մարդուն կցված շարժական ոստիկանի»,– ասել է Amnesty International–ի ներկայացուցիչ Ջոշուա Ֆրանկոն։
Զեկույցում դիտարկվում են բնագավառները, որոնցում ապօրինի գաղտնալսումը խախտում է մարդու իրավունքները եւ ազդում է քաղաքացիական հասարակության վրա, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։





























