Քյոլնի շրջանային դատարանում ավարտվել է Ամանորի գիշերը կանանց վրա հարձակումների մեջ մեղադրվող 2 անձանց դատական գործընթացը, հայտնում է Der Spiegel–ը։ Հաղորդվում է, որ մեղադրյալներին դատապարտել են մեկ տարվա պայմանական ազատազրկման։
Դատապարտյալներից մեկը 21-ամյա իրաքցի է, որը փողոցում աղջկա կամքին հակառակ համբուրել էր նրան եւ լիզել դեմքը։ Երկրորդ դատապարտյալը 26-ամյա ալժիրցի է, որը 15-20 մարդու հետ փողոցում կանանց վիրավորող արտահայտություններ էր վանկարկել։




























