Յամալո- Նենեցյան ինքնավար օկրուգում հայտնաբերել են ութ հին գերեզմաններ: 13-րդ դարի մարդկանց զմռսված աճյունները հայտնաբերվել են «Զելյոնի Յար» հնագիտական համալիրի տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Գիտարշավի մասնակիցներից մեկի՝ Արկտիկայի ուսումնասիրության գիտական կենտրոնի աշխատակից Ալեքսանդր Գուսեւի խոսքով, աշխատանքներն իրականացվում են 110 քառ մետր մակերեսի վրա: Գիտնականները բացել են յոթ գերեզմանափոսեր ու հիմա ութերորդն են բացում:

Գիտնականի խոսքով, որոշ գերեզմանափոսերում հրաշալի պահպանվել է կտորը, որով փաթաթված է եղել դին: Գիտարշավը տեւելու է մինչեւ հուլիսի 10-ը, որից հետո գիտնականները կսկսեն ուսումնասիրել մարդկանց աճյունները՝ կորոշեն նրանց տարիքը, մահվան պատճառները:

«Զելյոնի Յար» հնագիտական հուշարձանի տարածքում հայտնաբերվել է 30-ից ավելի գերեզմանոց ու 12 մումիա, հիմնականում տղամարդկանց ու երեխաների: