Ժամանակակից երիտասարդների մոտ գրանցվել է մեծանալու վախի ամենաբարձր աստիճանը։ Նման եզրակացության են եկել մասնագետները, որոնք երիտասարդների շրջանում մի շարք հետազոտություններ եւ փորձեր են անցկացրել, հայտնում է Planet-today–ը։

Բացի այդ, հեղինակներն ասում են, որ երիտասարդները ոչ թե ուղղակի վախենում են մեծանալուց, այլ չեն էլ ուզում։ Ժամանակակից դեռահասների մեծ մասը շատ վաղ է սկսում մտածել, որ շուտով մեծանալու է, ինչի պատճառով մեծաթիվ խնդիրներ է ունենում։

Փորձին մասնակցել են ԱՄՆ տարբեր համալսարանների եւ ինստիտուտների կամավորներ։ Բոլորին հարցեր են տվել, որից հետո մասնակիցները պատմել են, թե իրենց համար ինչ է նշանակում մեծանալը եւ հասուն կյանքը։

Լրատվամիջոցները նշում են, որ ծնողները պետք է իրենց երեխաներին նախապատրաստեն ապագա հասուն կյանքին։ Ընդ որում, պետք չէ նրանց վախեցնել. պետք է հասկացնել, որ մեծանալով նա իմաստնություն ձեռք կբերի, գիտելիքներ եւ անգին փորձ։