Փարիզի Հաշմանդամների թանգարանում երկու մասնագետներ մի քանի շաբաթ շարունակ կզբաղվեն Նապոլեոն Բոնապարտի մարտական նժույգի խրտվիլակի վերանորոգմամբ: Այս մասին հաղորդում է RFI-ը:

Իր կյանքի ընթացքում Նապոլեոնը տասնյակ ձիեր է փոխել, բայց պատմության մեջ մնացել են միայն մի քանիսը: Բոնապարտի սիրած նժույգի անունը Մարենգո էր, որի կմախքը ցուցադրված է Լոնդոնյան բանակի ազգային թանգարանում:

Ցուցադրության արժանացած երկրորդ ձին՝ Վեզիրը, գտնվում է հենց Փարիզի Հաշմանդամների թանգարանում: Արաբական այս նժույգը 1802 թվականին Նապոլեոնին է նվիրել Օսմանյան կայսրության Սելիմ երրորդ սուլթանը, երբ Բոնապարտն ընդամենը հյուպատոս էր:  

Վեզիրը Նապոլեոնին ծառայել է նրա կառավարման ամբողջ ընթացքում: Պատմաբանները տարակարծիք են նժույգի հետագա ճակատագրի հարցում: Ոմանք ասում են, որ ձին Նապոլեոնի հետ է եղել Էլբայում՝ մինչեւ տիրոջ մասը, մյուսներն էլ նշում են, որ Վեզիրը հայտնվել է օտար ձեռքերում եւ Ֆրանսիայում ապրել բավական երկար՝ մինչեւ 33 տարեկան: 1826 թվականին՝ մահից հետո, Վեզիրին անմիջապես խրտվիլակի են վերածել: