Ամերիկյան փոքրիկ Տիմմոնսվիլլ քաղաքում, որը գտնվում է Հարավային Կարոլինայի նահանգում, իշխանությունները նոր տուգանք են մտցրել իջեցված տաբատի համար: Newsru-ն հայտնում է, որ առաջին անգամ սխալ թույլ տված նորաձեւության սիրահարը զգուշացում կստանա, սակայն եթե տաբատը վեր չբարձրացվի, նրան 100-ից մինչեւ 600 դոլար տուգանք է սպառնում:
Քաղաքապետարանի նոր որոշման մեջ նշվում է, որ իջեցված տաբատներն ի ցույց են դնում ներքնազգեստը: Ամենայն հավանականությամբ հենց այդ նշանով էլ օրենքի պահապաններն ի հայտ կբերեն խախտողներին: Նշենք, որ հագուստի նման ոճը երկար տարիներ ընդունված էր երիտասարդության շրջանում, որը հիփ-հոփով էր տարված:
Քաղաքային օրենքի նախագիծը հայտնում է, որ իշխանությունները ցանկանում են իրենց քաղաքի փողոցներին պահպանել պատշաճությունը, որ որոշումը երիտասարդներին կօգնի «ավելի լավ ընտրություն կատարել»:





























