Անգլիական Սոմերսեթ կոմսությունում մեկնարկել է նուդիստների մեկշաբաթյա փառատոնը: Ավելի քան 300 բրիտանացիներ, որոնք նախընտրում են քայլել մերկ, գնացել են տեղի ագարակներից մեկը, որպեսզի վայելեն իրենց համախոհների հետ անկաշկանդ շփումը : Ի դեպ, ագարակի աշխատակիցները նույնպես հետեւել են իրենց հյուրերի օրինակին ու մերկացել, գրում է Mirror-ը
Փառատոնի շրջանակում հյուրերին սպասվում է բացօթյա հավաքույթներ, համերգներ, յոգա ու ժամանցի այլ միջոցառումներ: Մերկ լեդիներն ու ջենթլմենները, որոնք հեռու են բրիտանական խստաոճ բարքերից, նաեւ բավարական ոճով հավաքույթ կկազմակերպեն: Ինչ խոսք, անգլիական նուդիզմն իր նրբություններն ունի:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)




























