Երեւանում Եվրասիական տարածաշրջանային տնտեսական I ֆորումը Հայաստանի զարգացման ուղիներ կնախանշի, ադ թվում` Եվրասիական Միության հնարավորությունների լույսի ներքո: Այդ մասին  հուլիսի 8-ին Երեւանում հայտնել է  «Ազգային միասնություն» շարժման կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովին: 

Ֆորումին` հոկտեմբերի 5-ից 8-ին մեծ թվով պատվիրակներ կգան ոչ միայն Եվրասիական Միությունից, այլեւս Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից: Ֆորումը թույլ կտա մանրամասնորեն քննարկել, թե ինչպես լավագույնս օգտագործել Եվրասիական տնտեսական միության առավելությունները, ինչպես նաեւ այլ վերազգային կազմակերպությունների`  ԲՐԻՔՍ-ի, ՇՀԿ-ի, Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները:  Ֆորումի կազմակերպիչներն են  Հայկական համաշխարհային կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, դրա անցկացմանը կաջակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ԵԱՏՄ-ի գործարար խորհուրդը, Հայաստանի կառավարությունը: