Գերմանիայում մարմնավաճառության մասին նոր օրենք են ընդունել, որը հստակեցնում եւ կարգավորում է սեռական ծառայությունների ոլորտում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Նոր կանոնների համաձայն, մարմնավաճառները պետք է տարեկան նվազագույնը մեկ անգամ զննում անցնեն, եւ երկու անգամ վերագրանցվեն:

Նման հաստատությունների տերերը պետք է բիզնես վարելու թույլտվություն ստանան: Միաժամանակ, ավելի խիստ պահանջներ են սահմանվում հասարակաց տների տարածքների համար. հիմա հարկ կլինի աշխատանքային տարածքն առանձնացնել բնակելի հատվածից:

Կանոնների խախտման համար 50 հազար եվրոյի չափով տուգանք է սահմանվում: Նույնպիսի գումար կվճարի պահպանակ օգտագործելու կանոնը խախտած հաճախորդը:

Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացվել է 2002 թվականից: Տարբեր գնահատականներով, այդ ոլորտում 150-ից մինչեւ 700 հազար կին է աշխատում: Ամենամյա շրջանառությունը մինչեւ 6 մլրդ եվրո է գնահատվում: