Նիդեռլանդական KLM ավիաընկերությունն աշխարհում առաջինը 11 հազար մետր բարձրության վրա լցնովի գարեջուր կառաջարկի ուղեւորներին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Նախագիծն իրականացվելու է Heineken-ի հետ համատեղ: Ընկերությունների հավաստմամբ, տարիներ շարունակ տակառիկ եւ ծորակ են մշակել, որոնք կարող են շահագործվել մեծ բարձրության վրա: Միաժամանակ, ստիպված են եղել հրաժարվել սառեցման համակարգից, քանի որ այն շատ տեղ է զբաղեցնում:

KLM-ը ցանկացել է այդ ծառայությունն առաջարկել արդեն հուլիսի 2-ին, Կյուրասաո չվերթի ժամանակ, սակայն հետաձգել է, քանի որ քաղավիացիայից անհրաժեշտ անվտանգության սերտիֆիկատ չի ստացել:

Ըստ Daily Mail-ի, նոր ծառայությունը նախատեսվում է փորձարկել օգոստոսին: