Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն աշխատանք է գտել Goldman Sachs ներդրումային ամերիկյան ընկերության լոնդոնյան գրասենյակում։

DW–ի փոխանցմամբ՝ 60-ամյա Բարրոզուն կդառնա խորհրդական եւ նախագահ, առանց, սակայն, գործունեության որոշակի ոլորտի։ «Ժոզե Մանուել Բարրոզուն իր հետ հսկայական փորձ է բերում եւ, առաջին հերթին, Եվրոպայի խորին հասկացողություն»,– ասված է Goldman Sachs–ի հայտարարության մեջ։