Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ահաբեկչության մեջ կասկածվող երկու տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Այժմ նրանք ահաբեկիչներին մեծ չափերով զինամթերք մատակարարելու մեղադրանքով նախնական կալանքի տակ են վերցվել։
Դատախազության տվյալներով վերոնշյալ անձնավորությունների մատնահետքերը հայտնաբերվել են Կալաշնիկով ինքնաձիգ համար կանխատեսված պլաստիկ փաթեթների վրա: 45 կգ զանգված ունեցող այս փաթեթը հայտնաբերվել էր դեռ 2016 թվականի մարտի 27-ին՝ Ռոտերդամ քաղաքում ֆրանսիացի ահաբեկիչ Անիս Բահրիի ձերբակալման ժամանակ: Մանրամասն հետաքննությունից հետո մայիսին տեղի դատարանը համաձայնության էր եկել հետ վերադարձնել Բահրիին հայրենիք: Վերջինիս նկատել էին Ռեդ Կրիկետի հետ, որի մասնակցությունը 2015 թվականին Փարիզի ողբերգական իրադարձություններին արդեն հաստատվել է:



























