Վիետնամցի «Տարզանն» այցելել է ջունգլիներում իր տունը։ Ավելի քան 40 տարի հայր ու որդի ապրել էին Վիետնամի ջունգլիներում՝ թաքնվելով պատերազմի սարսափներից։ «Տարզաններին» գտել էին 2013-ին, դրանից հետո նրանք փորձում են ադապտացվել նորմալ կյանքին։ Օրերս 44-ամյա Հո Վան Լանգը որոշել էր նորից այցելել իր անտառային բնակավայրը, որտեղ հոր հետ 41 տարի էր անցկացրել։
Ժամանակին նրա հայրը՝ Հո Վան Թհանը, ապրում էր սովորական մարդու նման։ Նախքան այն օրը, երբ իր կինն ու 2 երեխաները զոհվել էին ականի պայթյունից։ Այդ ժամանակ նա վերցրել էր 2 տարեկան որդուն եւ հեռացել ջունգլիներ։ Այդ ամբողջ ընթացքում հայր ու որդի ոչ մեկի հետ չեն շփվել։ Նրանք սովորել են ողջ մնալ վայրի անտառում, եգիպտացորեն աճեցնել եւ կառուցել սեփական անվտանգ տունը՝ հեռու մարդկանցից եւ պատերազմից, գրում է DailyMail–ը։

































