ԱՄՆ–ում ուղեւորատար օդանավը քաղաքացիական օդանավակայանը շփոթել է ռազմաբազայի հետ։ Միջադեպը տեղի է ունեցել հարավային Դակոտայում։ Delta ավիաընկերության Airbus A320 օդանավը սխալմամբ վայրէջք էր կատարել ռազմաօդային բազայում։ Օդանավում եղել է 130 մարդ, հայտնում է CNN–ը։

Ավիաընկերությունից հայտնել են, որ բազան եւ տեղի օդանավակայանը մոտ են գտնվում միմյանցից, նրանց թռիչքուղիները դիրքով նման են։ Մի քանի ժամ անց օդանավն, ամեն դեպքում, ասել է վերջնակետ։ Այդուհանդերձ, սխալ թույլ տված օդանավի անձնակազմը ժամանակավորապես հանվել է չվերթներից։