Ճապոնական IKEA –ում կարելի է համտեսել «սեւ» հոթ դոգ: Այսքան տարօրինակ կերակրատեսակը IKEA խանութների ռեստորանների ճաշացանկում ներառվել է՝ճապոնական շուկայում ընկերության գործունեության 10-ամյակի կապակցությամբ, գրում է Mirror–ը:

Սեւ հացի մեջ դրված սեւ նրբերշիկը ստացել է ninjadog անվանումը: Նման գույն հաջողվել է ստանալ բամբուկի ածխի շնորհիվ, որն ի դեպ բավականին օգտակար մթերք է համարվում: Այդուհանդերձ, նման էկզոտիկ կերակրատեսակն ախորժակ չի առաջացնում: