Շվեյցարիայի Տիչինո շրջանում առաջին անգամ մուսուլման կնոջ են ձերբակալել, որը տնից դուրս էր եկել դեմքը ծածկած։ Այդ երկրում նման տեսքով փողոց դուրս գալն այսուհետ արգելված է։ Երկրում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում փարանջա կրելն արգելող օրենքը։
Իրավախախտները իսլամիստ ակտիվիստ Նորա Իլլին եւ նրա գործարար ուղեկիցը՝ Ռաշիդ Նիքազն են։ Տղամարդուն մեղադրել են այն բանի համար, որ նա ընկերուհուն սադրել է անօրինական արարքի։ Տղամարդը 200 շվեյցարական ֆրանկ պետք է վճարի՝ ավելի քան 200 դոլար, փոխանցում է Ftimes–ը։
Կնոջ տուգանքի չափը չի նշվում, սակայն այդ իրավախախտման համար պատիժը 100-10 հազար ֆրանկ տուգանք է։



























