ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի տոմսը 540 մլն դոլար է շահել, հաղորդում է Reuters-ը: Վիճակախաղը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Վեց հաղթող թվերը գուշակելու հավանականությունը կազմել է մեկը 259 միլիոնի, ինչը հաջողվել է Ինդիանայում մեկ դոլարանոց տոմսի գնորդին: Այս շահումն իր չափով դարձել է յոթերորդը ԱՄՆ-ում ազգային վիճակախաղերի պատմության մեջ:

Mega Millions ջեքփոթն սկսել է աճել մարտի սկզբից, ինչը դարձել էր ամենաշարունակական «անհաղթող» ժամանակաշրջանը վիճակահանության պատմության ընթացքում: Վիճակախաղի պայմաններով հաղթողը կարող է ստանալ ամբողջ գումարը պարբերական վճարումների տեսքով առաջիկա 30 տարվա ընթացքում, ինչպես նաեւ կարող է վերցնել ամբողջ գումարը, սակայն այդ դեպքում պետք է վճարել նշանակալի հարկ, ինչի պատճառով հաղթած գումարը կնվազի մինչեւ 380 մլն դոլար: