Հնդկաստանի հյուսիսում բազմահարկ առեւտրի կենտրոնի ապամոնտաժումից 4 մարդ է զոհվել։ Բանվորները շենքը քանդել էին՝ չտարհանելով բնակիչներին, հայտնում է BBC–ն։
Փրկարարները Ութար Փրադեշի նահանգի Միրութ քաղաքում փորձում են փլատակների տակից հանել այնտեղ մնացած մարդկանց։ Որոշներին հաջողվել է փրկել։
Ավելի վաղ դատարանը վճռել էր, որ այդ շենքի շինարարությունն ապօրինի է, եւ որոշել էր ապամոնտաժել այն։ Թե ինչու մարդկանց չեն տարհանել ապամոնտաժումից առաջ, հայտնի չէ։




























