Պերեսլավլ Զալեսկիում ձերբակալել են եկեղեցու վանական եղբորը՝ նույն եկեղեցու վանահորը սպանելու կասկածանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:

Պերեսլավլ Զալեսկի քաղաքի Սուրբ Երրորդության եկեղեցու վանահոր սպանության քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 27-ամյա վանական եղբայր Ալեքսանդր Շուլեշովը: Հիմա կատարվում են քննչական աշխատանքներ, հայտնել է Մարկինը: Շուտով դատարանը կորոշի նրա նկատմամբ խափանման միջոցը:

Վանահայր Դանիիլի ( Մաքսիմ Սոկոլովի) մարմինը՝ բազմաթիվ ծակած կտրած վերքերով հայտնաբերվել է հուլիսի 7-ին ՝ եկեղեցու վանական խցերից մեկում: Պարզվել է, որ հանցագործությա կատարմանը կարող է մասնակցություն ունենալ Շուլեշովը, որը հուլիսի 7-ին լքել էր եկեղեցու տարածքը: