ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ուզում է կրիայի միսը դարձնել երկրի բնակիչների սննդակարգի անբաժան մասը: Կիմ Չեն Ինը այցելել է Փհենյանում կրիաների բուծման վերակառուցված գործարան ու հույս հայտնել, որ ձեռնարկությունը հիմա կկարողանա կարեւոր ավանդ ունենալ ժողովրդի սննդակարգի բարելավման գործում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Վլադիվոստոկում ԿԺԴՀ գլխավոր հյուպատոսությունը:

Նշում են, որ Կիմ Չեն Ինը գոհ է մնացել գործարանի զննումով ու ուրախությամբ ասել, որ «հիմա կարելի է հետեւողաբար կատարել մեծն Կիմ Չեն Իրի պատգամները, որը հոգ էր տանում ժողովրդին կրիաներով կերակրելու մասին»:

Նշելով կրիաների բուծման հարցերով գործարանի կարեւոր առաքելությունը, Կիմ Չեն Ինը «հույս ու վստահություն է հայտնել, որ գործարանի ամբողջ կոլեկտիվը՝ առաջնորդվելով անձնվեր ծառայության ոգով, ավելի շատ կրիա կարտադրի ու կրիայի միս կմատակարարի ժողովրդին»: