Փենսիլվանիայում 25-ամյա ուսուցչուհին կարող է 17 տարով ազատազրկվել դեռահասների հետ սեքսով զվաղվելու համար: Չելսի Լորսոնը որոշել է էրոտիկ նվեր անել երկու դպրոցականն եղբայրների: Նա խոստովանել է, որ սեքսով է զբաղվել 15 ու 17 տարեկան դեռահասների հետ իր մեքենայում, երբ տղաներին նրանց տուն էր տանում, հայտնում է The Mirror պարբերականը: Նրանցից մեկին նա նման նվեր էր արել ծննդյան օրվա կապակցությամբ:
Դատավորը պետք է որոշի արդյոք ուսուցչուհին բռնություն գործելու հակումներ ունի: Եթե այո՝ նրան սպառնում է 17 տարվա ազատազրկում: Այս պահին նրան ազատ են արձակել 25 հազար դոլար գրավով: Բացի դրանից նրա անունը ընդգրկվելու է սեռական հանցագործների ցուցակում:





























