Ամերիկյան գիտնականները կարծում են, որ շրջապատի տարբեր քաղաքական հայացքները կարող են լրջորեն ազդել մարդու անհատականության եւ անձնաան հարաբերություններ կառուցելու նրա ունակության վրա: Այս մասին գրում է Informing-ը:
Մասնագետների խոսքով, իզուր չէ, որ ամերիկացիները բնակության վայր ընտրելիս ուշադրություն են դարձնում բնակավայրում ապրողների քաղաքական հայացքներին: Հենց այդպես են ձեւավորվում «կարմիր» եւ «երկնագույն» նահանգները, որոնց բնակիչները սատարում են հանրապետականներին կամ դեմոկրատներին:
Մասնագետները հարցում են անցկացրել 20 հազար ամերիկացիների շրջանում, որոնց հարցրել են քաղաքական հայացքների եւ հոգեբանական վիճակի մասին:
Պարզվել է, որ քաղաքական այլ հայացքներ ունեցող մարդկանց հարեւանությունը կարող է տագնապի սուր զգացողություն առաջացնել եւ հանգեցնել նրանց հետ շփումից խուսափելուն:



























