Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ում վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 72-ի։ Օգոստոսի 30-ի հիդրոէլեկտրոկյանի մեքենայի սրահում փլվածքների մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է եւս մեկ մարդու դիակ։ Տղամարդը, որին արդեն ճանաչել են, եղել է քանդված շինությունների տակ։
Մինչդեռ, Սայանո-Շուշենսկու ՀԷԿ-ում փրկարարական աշխատանքները շարունակվում են, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները փնտրում են 3 մարդու, ովքեր դեռ անհայտ կորած են համարվում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին, Ռուսաստանի Խակասիա հանրապետությունում խոշորագույն Սայանո-Շուշենսկի ՀԷԿ-ում ջրհեղեղման արդյունքում քանդվել է մեքենաների սրահը, շարքից դուրս են եկել 10 տուրբիններ եւ տուրբինային յուղի արտանետում է տեղի ունեցել (մինչեւ50տոննա) դեպի Ենիսեյ գետ։
Մասնագետները արդեն անցել են կայանի վերականգման ծրագրային աշխատանքներին, եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը կամաց-կամաց աշխատանքները փոխանցում է էներգետիկներին, ՀԷԿ-ու աշխատանքների մեջ ընդգրկված Մինէներգոյի խումբը գնալով ավելանում է։




























