Տոկիոյի շրջանում հուլիսի 17-ին 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցունամիի վտանգ չկա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ճապոնիայի Օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:24-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում, 40 կմ խորությամբ:
Մինչեւ 4 բալ ուժգնությամբ ցնցումներ են զբաղվել Իբարակի, Տոտիգի, Սաիտամա, Տիբա, Կանագավա, Գունմա եւ Տոկիա պրեֆեկտուրաներում: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:





























