Չեռնոբիլի մեկուսացման գոտում՝ Բուրյակովկա բնակավայրի շրջանում հրդեհը շարունակվում է: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Ուկրաինայի ԱԻ պետական ծառայության փոխանցմամբ՝ կրակը մինչեւ 10 հա տարածք է ընդգրկել:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են հրշեջ-փրկարարներ եւ հրշեջ ավիացիան: Մեկուսացման գոտում ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է:





























