Նիսից ենթադրյալ ահաբեկիչը հանցագործությունն իրականացնելուց կարճ ժամանակ առաջ շուրջ 110 հազար դոլար է ուղարկել Թունիս՝ իր ընտանիքին: Այս մասին գրում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով Բուհլելի ազգականների հարեւաններին:

Գումարը մաքսանենգ ճանապարհով տեղ են հասցրել Բուհլելի ընկերները: «Նա 8 տարի անընդմեջ աշխատում էր, եւ սա Ֆրանսիայում նրա կուտակած ամբողջ գումարն է»,- հայտնել է Բուհլելի եղբայրը՝ Ջաբերը:

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուհլելը: