ԱՄՆ-ում թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել: Ինքնաթիռում 4 մարդ է եղել:

Associated Press գործակալության տեղեկություններով՝ օդանավն ընկել է Նյու Յորքի նահանգի Էսպերանս քաղաքի մերձակայքում, անտառային տեղանքում: Կործանումից հետո ինքնաթիռը հրդեհվել է:

Իրավապահների տեղեկացմամբ՝ մեկ մարդ հիվանդանոց է տեղափոխվել: