Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Շոտլանդիան կարող է մնալ ԵՄ-ի կազմում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ չի բացառում Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի մնալու հավանականությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շոտլանդիան Brexit-ից հետո կկարողանա դառնալ ԵՄ-ի նոր ֆինանսական մայրաքաղաքը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո շոտլանդացիների շուրջ 60%-ը հանդես է եկել Լոնդոնից անկախանալու օգտին: