Նիսում ահաբեկչություն իրականացրած Մոհամմեդ Լահուայեժ Բուհլելի նախկին կնոջը հարցաքննությունից հետո ազատ են արձակել: Այս մասին գրում է France Presse-ը՝ վկայակոչելով դատական մարմինների աղբյուրինԼ

Գործակալության զրուցակիցը նշել է, որ ենթադրյալ ահաբեկչի կինը ձերբակալվել է հուլիսի 15-ի առավոտյան: Ահաբեկչության գործի հետաքննության շրջանակում եւս 6 մարդ ձերբակալված է:

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուհլելը: